Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Գալա համերգ»՝ աշխարհահռչակ տենոր, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչանոն (Իտալիա), ով հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է և մշտապես իր անձնական և արտիստական հնարավորությունները ծառայեցնում է ի նպաստ հայ-իտալական մշակութային կապերի սերտացման, համերգներով պարբերաբար ներկայանում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:
«Գալա համերգ»-ին մասնակցելու են նաև օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը: